Armenian specialists Belgium

Բելգիայի ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

Այս հարթակում կարող եք գտնել հայ մասնագետների և
կազմակերպությունների, որոնք գործունեություն են ծավալում Բելգիայում

Նկար հայ  Բելգիայում

Անի Գրիգորյան

Բջջ. հեռախոսահամար՝

Էլ. հասցե՝ anigrigoryan@yandex.ru

Վեբ կայք՝

Մասնագիտություններ

Մանկավարժ

Մատուցում է իր ծառայությունները՝ Բելգիա

Հեռախոսահամար՝

Էլ. հասցե՝ anigrigoryan@yandex.ru

Վեբ կայք՝ https://nieuwegeneratie.be/bureau

Բարև՜ բոլորին: Ես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ եմ: 2011 թ-ին գերազանցությամբ ավարտել եմ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, իսկ 2013 թ-ին՝ Ռուսաստանի Ազգերի բարեկամության համալսարանը (РУДН)։ Ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել եմ Բելգիա։ 2014 թ-ից մինչ այսօր աշխատում եմ Գենտի ռուսական դպրոցում որպես ուսուցիչ։ Զուգահեռ կատարում եմ փոխտնօրենի պարտականությունները։ Դպրոցում սովորում են հիմնականում երկլեզու ընտանքների երեխաներ (մայրերը՝ ռուսներ, հայրերը՝ բելգիացիներ...), որոնք ցանկանում են պահպանել ռուսաց լեզուն և մշակույթը: Դպրոցից զատ, անցկացնում եմ անհատական դասընթացներ թե փոքրերի, թե մեծերի համար։ Փոքրերը հիմնականում ՌԴ դեսպանությանը կից դպրոցի աշակերտներ են, մեծերը՝ Եվրոպական կոմիսսիայի աշխատակիցներ։ Ակտիվորեն մասնակցում եմ նաև Բրյուսելում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպվող սեմինարների, մասնագիտական վեբինարների, վերապատրաստումների... Ունեմ թեստագետի որակավորում։ 2017 թ-ից Պուշկինի ինստիտուտի հետ համատեղ անցկացնում ենք Ռուսերենի որպես օտար լեզվի սերտիֆիկացված թեստավորում (TORFL): Անցկացնում եմ օնլայն-դասընթացներ։ Հետաքրքրվողները կարող են իրենց հարցերը ուղղել իմ էլ.հասցեին՝ anigrigoryan@yandex.ru : Նախապես շնորհակալություն: Անի